
Լուսանկարը՝ newsreport.ge
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը, որի օգնությամբ իրականացվում էր Գուդաուրիում վթարված պարապլաներների փրկարարական աշխատանքները, կորցրել է կառավարումն ու կործանվել։
ՆԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ ուղղաթիռում, բացի անձնակազմի անդամներից, գտնվել են նաև գերատեսչության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարներն ու բժիշկները։
«Տուժածների վերաբերյալ բոլոր մանրամասները ճշտվում են, և ՆԳՆ-ն հավելյալ տեղեկատվություն կտրամադրի հանրությանը»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: