Վրաստանում իջեցվել են պետական դրոշները

Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված․ Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։

Պետական ​​դրոշներն իջեցվել են Վրաստանի խորհրդարանի, կառավարության, ներքին գործերի նախարարության (ՆԳՆ), պաշտպանության նախարարության շենքերից։

Վրաստանի կառավարության որոշմամբ հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Գալիի շրջանի Սաբերիո գյուղում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների։ Սաբերիո գյուղում բռնկված հրդեհը 5 երեխայի կյանք է խլել։