
Վրաստանում հյուրանոցների գների ինդեքսը մայիսին ապրիլի համեմատ աճել է 8,1%-ով, հաղորդում է PMCG (Քաղաքականության և կառավարման խորհրդատվական խումբ) հետազոտական կենտրոնը։
Մայիսին Վրաստանում 5 աստղանի հյուրանոցում համարի միջին արժեքը 468 լարի էր (մոտ 160 դոլար), երեք աստղանի հյուրանոցում՝ 148 լարի (50 դոլար), իսկ չորսաստղանի հյուրանոցն արժեցել է մոտ 255 լարի (մոտ 90 դոլար):
Ամենից շատ հյուրանոցներում կացությունը թանկացել է Գուրիայում՝ 22,3%-ով և Աջարիայում՝ 10,9%-ով։
Միաժամանակ, գների ինդեքսը Ռաճայի շրջանում նվազել է 15,6%-ով։
Տարեկան կտրվածքով նախորդ տարվա մայիսի համեմատ հյուրանոցների գների ինդեքսն աճել է 9%-ով։