![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2024/04/Screenshot-2024-04-26-133426-e1714124118274.png)
Վրաստանից չվերահսկվող Գալիի շրջանի Սաբերիո գյուղում տեղի ունեցած ողբերգության հետ կապված հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել։
Սաբերիո գյուղի տներից մեկում հունվարի 5-ին բռնկված հրդեհի հետևանքով 5 երեխա է մահացել: Ըստ առկա տեղեկությունների՝ երեխաների տատիկը վառարանը վառելիս նավթը խառնել է բենզինի հետ, ինչի հետևանքով տանը հրդեհ է բռնկվել։
Վրաստանի տարածքում հունվարի 9-ին պետական կառույցներից կիջեցվեն պետական դրոշները։
Աբխազիայում հունվարի 6-ին սուգ էր հայտարարվել։