2024 թվականի վերջին 6 ամսում Վրաստանում հրդեհի 5985 դեպք է գրանցվել։ Հրդեհի հետևանքով զոհվել է 21 մարդ, վիրավորվել՝ 122-ը։
Այդ մասին են վկայում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալները։
Նույն տեղեկության համաձայն, հրդեհի հետևանքով այրվել է 253 շինություն։ Հրդեհից անկել է 10 խոշոր եղջերավոր անասուն։
Հիշեցնենք նաև, որ անցած տարիների ընթացքում հրդեհի զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է 2017 թվականին` 79 զոհ, իսկ ամենացածրը՝ 2021 թվականին, 45 զոհ։