Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտարարություն է տարածել և քաղաքացիներին հորդորում է կրակ չվառել գյուղատնտեսական ցանքատարածությունների վրա, անտառների կամ դաշտերի մոտակայքում. անտարբերության չմատնել այրվող օջախները:
Գործակալության տվյալներով՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում Վրաստանում կպահպանվեն բարձր ջերմաստիճանն ու առանց տեղումների եղանակը։
Դրանից բացի, լեռնային շրջաններում` օդի բարձր ջերմաստիճանի հետ մեկտեղ, սպասվում են ուժեղ քամիներ, որոնք կստեղծեն անտառային հրդեհների առաջացմանը նպաստող գործոններ։
«Հնարավոր բարդություններից խուսափելու համար արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հորդորում է դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն:
Պետք է հաշվի առնել, որ կենցաղային աղբը կարող է ինքնաբուխ այրվել, ուստի մի աղտոտեք շրջակա միջավայրը։
Ծուխ կամ հրդեհ նկատելու դեպքում անհապաղ տեղեկացրեք ներքին գործերի նախարարության Հանրային անվտանգության կառավարման կենտրոն 112-ին»,- ասված է հայտարարության մեջ: