
Բոճորիշվիլիի անվան կլինիկայի վերահսկիչ հանձնաժողովի ղեկավար Մակա Սոլողաշվիլիի խոսքով ապրիլի 13-ին հիշյալ կլինիկա է տեղափոխվել հոգևորական՝ ընտանիքի անդամների հետ: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում:
«Հոգևորականի մոտ ախտորոշվել է Covid-19-ը: Պացիենտի մոտ նկատվում է չոր հազ և բարձր ջերմություն: Հոգևորականին երեկ բերել են կլինիկա: Ընտանիքի երեք անդամները միասին են տեղափոխվել, սակայն այս պահին խոսել՝ ումից է փոխանցվել վարակը տեղին չէ»,- հայտարարել է կլինիկայի վերահսկիչ հանձնաժողովի ղեկավարը:
Վրաստանի պատրիարքարանից հայտնել են, որ նշված հոգևորականը մի քանի օր առաջ այլ հոգևորականների հետ միասին ժամերգություն է կատարել: