
2018 թվականի դրությամբ Վրաստանում հոգեկան և վարքային խանգարումներ ունեցող 80 000 մարդ կա: Տեղեկատվությունը տրամադրել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը:
2018 թվականի վերջին բժշկական հաստատությունների կողմից ստացված հաղորդումների համաձայն, գրանցվել է հոգեկան և վարքային խանգարումների 76 508 դեպք, ընդորում՝ 4 859-ի դեպքում նման ախտորոշում գրանցվել է կյանքի ընթացքում առաջին անգամ: