
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված միջգերատեսչական համակարգող խորհուրդը կքննարկի Գարդաբանիի շրջանում տիրող իրավիճակը, և հնարավոր է նոր կարանտինային գոտի սահմանվի: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:
Վերջին օրերին հաստատվել է կորոնավիրուսային վարակի 20 դեպք՝ Գարդաբանիի շրջանի երկու գյուղերում՝ Ղարաջալարում և Ղարաթակլիում: Մի քանի դեպքերում վարակի սկզբնական աղբյուրը դեռևս չի պարզվել:
Այսօր վերոնշյալ գյուղերում համընդհանուր թեստավորում է անցկացվում:
Կորոնավիրուսի 10 նոր դեպքից 2-ի աղբյուրը հայտնի չէ. Էզուգբայա