Վրաստանում հնարավոր է վերանայեն պարտադիր կարանտինի կամ ինքնամեկուսացման տևողության մասին նախկին որոշումը: Ներկայումս արտերկրից վերադարձող քաղաքացիների համար պարտադիր է 12-օրյա կարանտինը (նախկինում` 14-օրյա), նույնքան ժամկետ է նախատեսված նաև ինքնամեկուսացման դեպքում: Այժմ հնարավոր է կարանտինն ու ինքնամեկուսացումը 8-օրյա դառնան:
Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն: Նա ասել է, որ նոր մեթոդներ ու մոտեցումներ են մշակվում, և որոշակի փոփոխոթյուններ կլինեն:
Ըստ գործող կարգի` Վրաստան մուտք գործող բոլոր անձինք պարտավոր են 72 ժամվա ընթացքում արված թեստավորման պատասխան ներկայացնել, իսկ ովքեր համաձայն չեն կարանտինի հետ, պետք է 12 օրվա ընթացքում (նախկինում` 14 օրվա) 72 ժամը մեկ թեստ անցնեն :
Հիշեցնենք` խոսվում է նաև որոշ երկրներից վերադարձողների համար կարանտինի կարգի վերանայման մասին`
Վրաստանում հնարավոր է վերանայվի կարանտինի կարգը վերադարձող քաղաքացիների համար