
Վրաստանում հնարավոր է էլեկտրոմոբիլների արտադրության գործարան կառուցվի: Այս մասին վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է «Կանաչ քաղաքականություն-էկոտրանսպորտ» նախագծի շնորհանդեսին:
Վարչապետի խոսքով, կառավարությունն արդեն բանակցություններ է վարում երկու խոշոր արտադրողների հետ, որպեսզի Վրաստանում էլեկտրոմոբիլների գործարան կառուցվի:
«Մենք խթանում ենք Վրաստանում լիզինգային սխեմաների տարծումը, որը թույլ կտա 5 տարի ժամկետով փաստացիորեն էլեկտրոմոբիլ գնել վառելիքի ծախսերի խնայողությամբ։ Սա նշանակում է, որ Վրաստանում կառաջանա բավականին մեծ շուկա և մենք արդեն բանակցություններ ենք վարում երկու խոշոր բրենդների հետ, որպեսզի Վրաստանում կառուցեն էլեկտրոմոբիլների գործարան»,- հայտարարել է Բախտաձեն: