
Վրաստանում ՀՀ դեսպանությունում սգո մատյան կբացվի՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի։
«Հոկտեմբերի 3,4,5-ին ժամը 14։00-17։00-ն Վրաստանում ՀՀ դեսպանությունում կբացվի սգո մատյան՝ ի հիշատակ Հայ ժողովրդի մեծագույն զավակ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։ Մեծ շանսոնյեի հիշատակին նվիրված գրառում կատարել ցանկացողները կարող են այցելել Վրաստանում ՀՀ դեսպանություն՝ Տետելաշվիլի 4 հասցեով»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։
Աշխարհահռչակ երաժիշտը երեկ Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը 94-ամյա հասակում կնքեց իր մահկանացուն։