
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը՝ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հրապարակել, որում մասնավորապես ասվում է.
«Այսօր Վրաստանը նշում է իր ամենակարևոր ազգային տոնը` Անկախության օրը։
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սրտանց շնորհավորում է Վրաստանի բարեկամ ժողովրդին այս նվիրական տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ։
Շնորհավոր Անկախության օրը, Վրաստան»: