
Ապրիլի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստանի Ծալկայի մունիցիպալիտետ։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Ծալկայում ՀՀ դեսպանը հանդիպել է քաղաքապետ Իլիա Սաբաձեի և սակրեբուլոյի նախագահ Իրակլի Գիգինեիշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության ակտիվացման հնարավորություններին։
Այցի շրջանակներում դեսպանության պատվիրակությունը եղել է մունիցիպալիտետի մի շարք հայաբնակ գյուղերում (Դաշբաշ, Դարագյուղ, Այազմա, Նարդևան, Ղուշչի, Ղըզըլքիլիսա, Աշխալա, Խաչգյուղ), ծանոթացել մունիցիպալիտետի մշակութային կոթողներին։ ՀՀ դեսպանն այցելել է նաև հայաբնակ գյուղերի դպրոցներ, հանդիպումներ է ունեցել տեղի և հարակից գյուղերի հայ բնակչության հետ և պատասխանել վերջիններիս հարցերին։