
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորած պատվիրակությունը Կախեթիի շրջանում է։Մարզկենտրոն Թելավիում դեսպանը հանդիպում ունեցավ Կախեթիի նահանգապետ Իրակլի Քադագիշվիլիի հետ։
Խոսվեց շրջանում գյուղատնտեսության զարգացման հեռանկարների մասին։ Նահանգապետը տեղեկացրեց, որ մարզը բարենպաստ է գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, պետությունն էլ իր աջակցությունն է ցուցաբերում՝ հարմար պայմաններով գյուղատնտեսական վարկերի ու 30% սուբսիդավորման միջոցով։ Հիմնական եկամուտը ստացվում է խաղողագործությունից, ակտիվորեն զարգանում է նաև ընկուզագործությունը։
Խոսվեց երկկողմ հարաբերությունների զարգացման ու համագործակցության խորացման ծրագրերի մասին։