
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ցավակցական նամակ է տարածել Գուդաուրիում ուղղաթիռի վթարի կապակցությամբ։
Նամակում նշվում է, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ միասին սգում է Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը։
«Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ ցանկանալով նրանց տոկունություն և ոգու ամրություն կորստյան այս դժվարին պահին»,- ասված է դեսպանատան տարածած ցավակցական նամակում։
Նշենք, որ Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, հուլիսի 30-ը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ Վրաստանում սգո օր է հայտարարվել։