
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ Վրաստանում հետերկրաշարժյան ցնցումներ են գրանցվել։ էպիկենտրոնը եղել է Դեդոփլիսծղարո քաղաքի մոտակայքում գտնվող ճոեթի գյուղում, իսկ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,8 մագնիտուդ։
Հիշեցնենք, որ ուժգին երկրաշարժ էր տեղի ունեցել ժամը 12:08-ին Գամարջվեբա գյուղի մոտ, որի ուժգնությունը կազմել էր 4,7 մագնիտուդ։