2021-ի հունիսի 15-ից Վրաստան ներմուծվող մեքենաների` մաքսային պահեստներում պահելու ժամկետը քառապատկվում է` 3 ամսվա փոխարեն 12 ամիս:
Արդեն հնարավոր կլինի այնտեղ տեղափոխել ինչպես ներմուծված, այնպես էլ օտարերկրյա ավտոմեքենաներ (մեքենաներ, որոնք կլինեն մաքսային պահեստում` գրանցման ժամկետում կամ որոնց գրանցման ժամկետը լրացած է):
Մաքսային պահեստը շահագործելու իրավունք ունեցող անձինք պետք է տեսահսկում իրականացնեն պահեստ մուտք ու ելքի ընթացքում. չեղարկվում է պարտադիր տեսահսկումը` պահեստների զննման և բեռնման գործողությունների ժամանակ:
Տրանսպորտային միջոցների վաճառքը հեշտացնելու համար 48 ժամվա ընթացքում տրանսպորտային միջոցը պահեստից հանելու պահանջը, նաև տրանսպորտային միջոցի գրանցման վկայականի պարտադիր լրացման պայմանը չեղարկվում են այն մեքենաների համար, որոնց առաքման ժամկետը չի լրացել:
Փոփոխություններն արվել են` ավտոներկրող ընկերությունների շահերը հաշվի առնելով և բիզնեսին աջակցելու համար:
2020 թվականին Վրաստանից մարդատար ավտոմեքենաների արտահանումը կրճատվել է 44,9% -ով ՝ կազմելով 404,1 մլն դոլար: Ներմուծումը նվազել է 31,4% -ով ՝ կազմելով 759,4 մլն դոլար: Նվազման միտումը շարունակվում է: Այս տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ շուտով մարդատար ավտոմեքենաները կարող են դադարել համարվել Վրաստանի արտահանման և ներմուծման ոլորտում ամենամեծ ապրանքային խումբը։