Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ Վրաստանում կրկին կթույլատրվի հոգեհանգիստների և հարսանիքների անցկացումը։ Որոշման մասին հայտնել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։
Այսուհետ փակ տարածքներում մեկ սեղանի շուրջ հնարավոր կլինի նստել 10 հոգով, իսկ բաց տարածքներում՝ 15 հոգով։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով շուրջ երկու տարի Վրաստանում մարդաշատ միջոցառումներն արգելված էին։ Միջոցառման անցկացման համար ռեստորանը (իրավաբանական անձը) կտուգանվեր 10 հազար լարիով (մոտ 3350 դոլար)։
Սոցիալական միջոցառումների անցկացման արգելքը, որին կարող էր մասնակցել առավելագույնը 10 մարդ, սահմանվել է 2020 թվականի մարտի 23-ին։