Վրաստանի ազգային հերոս Արչիլ Տատունաշվիլիի մահից անցել է մեկ տարի: Նրան Ախալգորիից առևանգվել են նախորդ տարի փետրվարի 22-ին, իսկ փետրվարի 23-ի լուսաբացին արդեն նրա մահվան մասին լուրեր տարածվեցին։
35-ամյա զինվորականի դին վրացական կողմին հանձնվեց միայն 26 օր անց: Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի իշխանությունները Տատունաշվիլիի մահվան պատճառ նշեցին սրտի անբավարարությունը: Իսկ Վրաստանում անցկացված փորձաքննության համաձայն, Տատունաշվիլիի մարմնի վրա բռնության 100 հետք է հայտնաբերվեց։
«Մուխաթգվերդիի» գերեզմանոցում, որտեղ հուղարկավորված է Վրաստանի ազգային հերոսը, այսօր հիշատակի տուրք կմատուցեն երկրի վարչապետը և կառավարության անդամները: Փոխանցում է imedi հեռուստաընկերությունը: