ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի՝ NDI-ի հետազոտության համաձայն, հարցվածների 39%-ը «վատ երևույթ» է համարում խորհրդային միության փլուզումը:
Հետազոտության համաձայն նման կարծիք ունեցող քաղաքացիների թիվն անցյալ տարվա հանրային կարծիքի արդյունքների համեմատ նվազել է 3 տոկոսով:
Հարցվածների 50 տոկոսը խորհրդային միության փլուզումը «լավ երևույթ» է համարել: 11 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել։
Ազգային ժողովրդավարական ինստիտուտը հետազոտություն է անցկացրել մարտի 18-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում: