Վրաստանում հանցավորությունը նվազել է

Նախորդ տարվա համեմատությամբ` Վրաստանում հանցագործությունները 10% -ով նվազել են՝ ասել է երկրի ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վախթանգ  Գոմելաուրին՝ տարեկան զեկույցի ժամանակ:

«2020 թվականին երկրում այսպես կոչված` 5 «օրենքով գող» է քրեական պատախանատվության ենթարկվել, 49 անձ ձերբակալվել ու պատասխանատվության  է ենթարկվել` «գողական աշխարհի» հետ կապի կամ  «օրենքով գողին» դիմելու համար: 71 մարդ ձերբակալվել է` թմրանյութերի իրացման համար:  Միջազգային համագործակցության արդյունքում թմրանյութերով զբաղվող խումբ է հայտնաբերվել, առգրավվել է 40 կգ «հերոին»:

Գոմելաուրին ասում է, որ ընդդիմադիր որոշ ուժերի հայտարարությունները, թե երկրում հանցավորության աճ է նկատվում, չի համապատասխանում իրականությանը: Չնայած որոշ դեպքերում որոշ հանցագործությունների թվի աճ կա,  օրինակ` կիբերհանցագործությունները 24 տոկոսով են ավելացել, ընտանեկան բռնությունը` 8,5%-ով,  սպանությունները` 11%-ով: Փոխարենը, խուլիգանությունը նվազել է  42%-ով,  կողոպուտը` 25%-ով,  բնակարանների գողությունների դեպքերը`  22%-ով, սպանության փորձերը` 5%-ով: Ըստ նախարարի պաշտոնակատարի`  սրանք իրական թվեր են, որոնք արտացոլում են երկրում հանցավորության ռեալ պատկերը: