
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի 2022 թվականի դեկտեմբերի 22-ի 289-րդ հրամանի համաձայն՝ հայտարարվել է մրցույթ հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի թեկնածուի ընտրության համար, ինչպես նաև ստեղծվել է մրցույցի հանձնաժողով։
Կառավարության տարածած տեղեկատվության համաձայն՝ Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի թեկնածուի ընտրող հանձնաժողովում ընդգրկված են Վրաստանի կառավարության, խորհրդարանի, գերագույն դատարանի, գլխավոր դատախազության և հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ։
Մրցույթին մասնակցելու պայմանների, մասնակցության հայտի ներկայացման վերջնաժամկետի և կանոնների մասին տեղեկատվությունը կհրապարակվի Վրաստանի կառավարության կայքում՝ մրցույթի հանձնաժողովի առաջին նիստից հետո մեկ շաբաթվա ընթացքում։