Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի հայտարարությամբ` երկուշաբթի օրվանից երկրում կմեկնարկի «Սինովակ» տեսակի պատվաստանյութով պատվաստումը:
«Այս պատվաստանյութը նախատեսված է 18 տարեկանից բարձր անձանց համար: Ինդոնեզական ուսումնասիրություններում այս պատվաստանյութի արդյունավետությունը հասնում է 90 տոկոսի: Մենք չենք սպասի ԱՀԿ-ին, քանի որ առաջին չինական պատվաստանյութի առաջին դեղաչափերը գրեթե սպառված են: Երկրում պատվաստման գործընթացն արդեն աճում է», — ասել է Գամկղրելիձեն:
«Սինովակ» պատվաստանյութով պատվաստվելու համար գրանցումը կսկսվի մայիսի 21-ին և ցանկացողները հնարավորություն կունենան ամրագրել իրենց այցը հասանելի կլինիկաներում:
«Սինովակ» պատվաստանյութն, ի տարբերություն Վրաստանում առկա չինական մեկ այլ՝ «Սինոֆարմ» պատվաստանյութի, դեռևս չի ճանաչվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։