
Վրաստանում հացը թանկացել է 10-15 թեթրիով: Թանկացումների պատճառն ըստ հացամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների՝ նախընտրական շրջանում ալյուրի գնաճն է:
Նրանց տեղեկատվությամբ, այդ ժամանակահատվածում տեղի էր ունենում գնի արհեստական պահպանում: Հնարավոր է, որ մոտակա օրերին հացի գինը կրկին ավելանա:
«Երկար ժամանակ է ալյուրը թանկացել է: Նախընտրական շրջանում զսպում էինք գնաճը, իսկ այժմ հացը թանկացավ»,- ձեռնարկությունների ներկայացուցիչների խոսքերն է մեջբերում Rustavi2-ը: