
Վրաստանում գրիպի վիրուսից վերջին շրջանում 17 մարդ է մահացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:
Նրա խոսքով, վերջին տվյալներով հիվանդության նվազման միտում է արձանագրվել:
«Ավելի քան մեկ շաբաթ մեր բուժհաստատություններն աշխատում են 24-ժամյա ռեժիմով: Ուժեղացված է նաև աշխատանքը Բաթումիում և Քութայիսիում»,- ասել է Գամկղրելիձեն՝ հավելելով, որ երեխաների հոսպիտալացման ցուցանիշը նույնպես նվազել է: