
Վրաստանում գրիպի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է: 100 հազար բնակչի հաշվով գրիպի վարակների դեպքերը կրճատվել են:
«Այս շաբաթվա ընթացքում գրիպով հիվանդացության 172 դեպք է արձանագրվել, սա այն դեպքում, երբ նախորդ շաբաթ 216 դեպք կար»,- հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:
Նրա խոսքով, նվազել են նաև գրիպի և գրիպի նման սուր շնչառական հիվանդությունների հետևանքով հոսպիտալացման դեպքերը:
«Այսօրվա դրությամբ պետության կողմից պատվաստվել է մոտ 98 հազար ռիսկային խմբի ներկայացուցիչ, իսկ մասնավոր սեկտորի կողմից՝ 30 հազար քաղաքացի»,- ասել է Գամկղրելիձեն: