Վրաստանում ամեն շաբաթ գրիպի դեպքերն ավելանում են, թեև այդ աճը կայուն է: Սպասվում է՝ աճը կշարունակվի հաջորդ շաբաթներին ևս հայտարարել է Վրաստանի իմունացման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն։
Նրա խոսքով, 2024-2025 սեզոնին արձանագրված գրիպի վարակի դեպքերի աճը նույնը չէ, ինչ 2 տարի առաջ էր, և նախորդ տարվա համեմատ գործնականում անփոփոխ է։
Չխաիձեն նշել է՝ դեկտեմբերին Իաշվիլիի կլինիկայում թոքաբորբով 36 երեխա է բուժվել։ Կլինիկայի տնօրենն ասել է, որ նրանցից ոչ ոք պատվաստված չի եղել, շեշտել է՝ պատվաստման անհրաժեշտություն կա:
Ըստ նրա՝ դեկտեմբեր-հունվար ամիսները գրիպի դեպքերի պիկ շրջանն է: