
Հունվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1137 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 251 071 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 17 019 թեստավորում, այդ թվում 9840 հակամարմինների թեստով, 7179 PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1179 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 238 101 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 11 մարդ, ընդհանուր՝ 2998:
Կարանտինային գոտում է գտնվում 536 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 3478 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 534 պացիենտ: