Ընթացիկ տարվա տվյալներով Վրաստանում գրանցված է 1 միլիոն 729 հազար 81 տրանսպորտային միջոց, ինչը 48 հազար 645-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած վերջին տվյալներից։
Geostat-ի փոխանցմամբ, ընթացիկ տարվա տվյալներով Թբիլիսիում գրանցված է 685 հազար 34 ավտոմեքենա, որը 62 հազար 860-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։
Վրաստանում ամենաշատը հանդիպում է սեդան տեսակի ավտոմեքենաներ, դրանց թիվը կազմում է 572 հազար 602։ Դրան հաջորդում են հետչբեկ տեսակի ավտոմեքենաները, որոնց թիվը կազմում է 326 հազար 471-ը։
Ինչ վերաբերում է ամենատարածվածներին, ապա ամենաշատը հանդիպում է MERCEDES-BENZ ապրանքանիշի ավտոմեքենաները, որոնց թիվը երկրում կազմում է 215 հազար 447, դրան հաջորդում է TOYOTA -ն (187 022)։ Երրորդ տեղում FORD-ն է, չորրորդում ВАЗ-ը, իսկ 5-րդում OPEL-ը։