
Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյի հայտարարությամբ, այս պահին Վրաստանի ողջ տարածքում H1N1 վիրուսով հիվանդացության 249 դեպք է գրանցված:
Հիվանդների մեծ մասը բարձր տարիքի մարդիկ են: Այս տվյալները նախորդ շաբաթվա վիճակագրության համեմատ, մի քանի տասնյակ դեպքով պակաս են: Ցուցանիշը նվազել է նաև շրջանների մակարդակով: Աջարիայում հիվանդանոց դիմողների թիվը կրճատվել է 3 անգամ, Սամեգրելոյում՝ հիվանդանոցներում բուժումը շարունակում է 17 հիվանդ:
Վրաստանում H1N1 վիրուսով լաբորատոր հաստատված է մահվան 20 դեպք: