
2024 թվականի չորրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,1 տոկոսով և կազմել 14,2 տոկոս: Գործազուրկների թիվը նվազել է 14,7 հազարով՝ հասնելով 233,9 հազարի։
Այս մասին հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։
Գործազրկության մակարդակը 2019-ի չորրորդ եռամսյակում կազմել է 16,6 տոկոս,
Հաջորդ տարիների պատկերը՝
2020 — 20,4 տոկոս,
2021 – 19 տոկոս,
2022 — 16,1 տոկոս
2023 — 15,3 տոկոս։