Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակում (ապրիլ, մայիս, հունիս) Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն շրջանի համեմատ նվազել է 3,1%-ով և կազմել 13,7%։
Տվյալների համաձայն, այս տարի աշխատանքի ընդունվածների թիվն աճել է 19.1 հազարով (2,1%) և հասել 935.8 հազարի, իսկ ինքնազբաղվածների թիվն աճել է 41.3 հազարով ( 10.1%) և կազմել 451.5 հազար:
Ինչպես նաև, նույն ժամանակահատվածում գործազուրկների թիվը նվազել է 47.2 հազարով (17,7%) և կազմել 219.7 հազար:
Ինչ վերաբերում է քաղաքում և գյուղում գործազրկության մակարդակին, ապա, քաղաքային բնակավայրերում գործազրկության մակարդակը նվազել է 3,5%-ով, իսկ գյուղական բնակավայրերում՝ 2,5%-ով։