
Նոյեմբերի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 157 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 82 835 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 230 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 65 291 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 30 մարդ, ընդհանուր՝ 733:
Կարանտինային գոտում է գտնվում 2 735 մարդ, ստացիոնար վերահսկողկության ներքո՝ 5 658 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 3 315 պացինետ: