
«Մենք դրական ակնկալիքներ ունենք՝ չնայած Ուկրաինայում կատարվող դժբախտությանը, ողբերգությանը և պատերազմին: Ուստի մենք պետք է պահպանենք խաղաղությունը, կայունությունը և նպաստենք զարգացմանը»,- այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին կայացած կառավարության նիստում, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ըստ Ղարիբաշվիլիի՝ Վրաստանում երկրորդ ճակատ (խմբ. պատերազմի) չի լինելու, և կառավարությունը շարունակելու է պաշտպանել պետությանն ու քաղաքացիներին։