Վրաստանում երկրորդ ճակատ բացելու ծրագրում ներգրավված են 10-ից ավելի եվրապատգամավոր

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն ասել է, որ Վրաստանում երկրորդ ճակատ բացելու ծրագրում ներգրավված են 10-ից ավելի եվրապատգամավոր։

Ըստ Մդինարաձեի՝ Վրաստանի կառավարությունը չի փոխի իր խաղաղ քաղաքականությունը։

Խմբակցության ղեկավարը նշել է, որ Եվրախորհրդարանում ընթացիկ բանավեճը ծառայում է Վրաստանին ԵՄ անդամ թեկնածուի կարգավիճակ չտալու խոչընդոտ ստեղծելուն։

«Այս խոչընդոտները ստեղծում են ընդդիմադիր «Միացjալ ազգային շարժման» ընկերներն ու հրահանգիչները երկրից դուրս։

Վրաստանը ոչ մի դեպքում չի փոխի իր խաղաղ քաղաքականությունը, այն է՝ կանխել պատերազմն այս երկրում»,- ասել է Մդինարաձեն։

Նշենք, որ երեկ՝ հունիսի 8-ին, քննադատական ​​բանավեճ է տեղի ունեցել Վրաստանում ԶԼՄ-ների և դատական ​​համակարգի վիճակի վերաբերյալ։

Իսկ այսօր՝ Եվրախորհրդարանն ընդունել է Եվրախորհրդարանի հինգ քաղաքական խմբերի նախաձեռնած համատեղ բանաձևը՝ Վրաստանում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության խախտումների վերաբերյալ։