
Վրաստանում երկրաշարժ է արձանագրվել: Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը հաղորդում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են կրկին Դմանիի մոտ՝ Սամեբա գյուղում:
Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը 3,1 բալ է եղել: Այն գրանցվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 09:45-ին:
Վերջին մեկ ամսվա ընթացքում սա Սամեբա գյուղի մերձակայքում արդեն 7-րդ երկրաշարժն է: