Վրաստանում երկրաշարժ է գրանցվել: Այսօր՝ հուլիսի 28-ին, Թբիլիսիի ժամանակով 09:55-ին Վրաստանի Բորջոմի քաղաքից 17 կմ Արևմուտքում գտնվող Ածկղուրի գյուղի մոտ 3,5 մագնիտուդ (ML) ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Տեղեկությունը տարածել է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնը:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։