
Վրաստանում 3․4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկատվությամբ, էպիկենտրոնը Օնի քաղաքից 3 կմ հեռավորության վրա գտնվող Նակիեթի գյուղում է:
Վնասի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Հատկանշական է, որ ապրիլի 1-ի երեկոյան 3․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաև Վրաստանի սահմանից 3 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դաղստանում: