
Վրաստանում երկրաշարժ է արձանագրվել: Երկրագունդն ուսումնասիրող գիտնականների ու սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնի տեղեկությամբ, ստորգետնյա ցնցումներն այսօր՝ Թբիլիսիի ժամանակով 01:10-ին են եղել, Օնիի հարակից տարածքում:
Նույն տեղեկության համաձայն, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.0 մագնիտուդ: