Վրաստանում 15-29 տարեկան 576,4 հազար երիտասարդներից 26,7 տոկոսը գործազուրկ է: Այս տվյալները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Ըստ հրապարակված տվյալների՝ 15-29 տարեկան 261,6 հազար երիտասարդներից աշխատանք ունեն 191,7 հազարը։ 191,7 հազար աշխատանք ունեցող երիտասարդների մեծամասնությունը՝ 48,7 տոկոսը, ունի լրիվ ընդհանուր կրթություն (ավագ դպրոց), 6 տոկոսը` միայն տարրական կրթություն, 8.3 տոկոսը` պրոֆեսիոնալ, 37 տոկոսը՝ բարձրագույն, իսկ 0,1%-ը կրթություն չունի։
Ինչ վերաբերում է գործազուրկ երիտասարդների կրթական մակարդակին, ապա 15-29 տարեկան գործազուրկ երիտասարդների 24,1 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, 63.2 տոկոսը` լրիվ ընդհանուր կրթություն, 7.5 տոկոսը` տարրական կրթություն, 5.1 տոկոսը` մասնագիտական, իսկ 0,1 տոկոսն ընդհանրապես կրթություն չունի։