
Վրաստանում երիտասարդները պայքարում են ազատության և եվրոպական ապագայի պաշտպանության համար, մենք ամուր կանգնած ենք նրանց կողքին: Այս մասին ասված է Վրաստանում Եվրոպական միության ներկայացուցչության տարածած տեղեկատվության մեջ, որում կազմակերպությունն արձագանքում է Երեխաների պաշտպանության համաշխարհային օրվան։
Նշվում է՝ Եվրամիությունն աջակցում է Վրաստանին յուրաքանչյուր երեխայի և երիտասարդի համար անվտանգ միջավայր ստեղծելու հարցում:
«Մենք ամուր կանգնած ենք նրանց կողքին և ընդգծում ենք խոսքի և հավաքների ազատության նրանց հիմնարար իրավունքները հարգելու անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ։
ԵՄ ներկայացուցչությունը երեխաների պաշտպանության համաշխարհային օրն ուշադրություն է հրավիրել այն մարտահրավերների վրա, որոնց երեխաներն ու երիտասարդները բախվում են Վրաստանում, Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման հետևանքով վերջին 1000 օրվա ընթացքում՝ Ուկրաինայում, ինչպես նաև ամբողջ աշխարհում։