Վրաստանում ներդրումային առաջատար բանկի՝ Galt & Taggart-ի հետազոտության տվյալներով, 2022 թվականին էլեկտրաէներգիայի արտահանումից ստացված եկամուտը կազմել է 84,3 մլն դոլար։
Galt & Taggart-ի փոխանցմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի ներմուծման արժեքը կազմել է 41,2 մլն դոլար։ Արդյունքում դրական առևտրային հաշվեկշիռը կազմել է 43,2 մլն դոլար, թեև քանակապես Վրաստանը շարունակում է մնալ զուտ ներմուծող:
Տվյալների համաձայն, 2022 թվականին էլեկտրաէներգիայի սպառումն աճել է տարեկան 3.3 տոկոսով և կազմել 14.2 ՏՎտժ։
«Նշենք, որ սպառումը առաջին կիսամյակում աճել է 9,8 տոկոսով, իսկ երկրորդ կիսամյակում նվազել է 2,7 տոկոսով։ Վերջինս կապված է վրացական մանգանի, մետալուրգիական և հանքարդյունաբերական ընկերությունների արտադրության անկման հետ։
Էլեկտրաէներգիայի պահանջարկը հիմնականում բավարարվել է հիդրոարտադրությամբ, որը կազմել է ընդհանուր մատակարարման 68,3 տոկոսը։ Սպառման 21,5 տոկոսը ապահովել է ջերմակայանների արտադրությունը, իսկ 9,7 տոկոսը՝ ներմուծումը»,- նշված է հետազոտության մեջ: