Էլեկտրաէներգիայի սակագնի ավելացումն անխուսափելի է` հայտնում են Energo Pro Georgia էլեկտրամատակարար ընկերությունից։
Արդեն կարելի է ասել, որ սակագնի ավելացումն անհրաժեշտություն է։ Գործող սակագինը սահմանվել է 2018-ի հունվարից` 3 տարով։ Սահմանված գինը վաղուց ի վիճակի չէ ապահովել էներգիայի գնման ծախսերը։ Մենք արդեն 10 ամիս է՝ ծանր ֆինանսական ճգնաժամում ենք։ Ստիպված ենք եղել հրաժարվել զարգացման բոլոր ծրագրերից, էականորեն նվազել են ներդրումային նախագծերը», — հայտնում են ընկերությունից` նշելով, որ եթե սակագինը չբարձրանա, Energo Pro Georgia —ն չի կարողանա շարունակել գործունեությունը։
Սպառողական սակագնի փոփոխության որոշումը էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովը պետք է ընդուներ նախորդ շաբաթ, սակայն որոշ աշխատակիցների` ինքնամեկուսացման մեջ գտնվելու պատճառով նիստը հետաձգվելու որոշում է կայացվել։