
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) ավարտել է ընտրողների միասնական ցուցակի մշակման աշխատանքները. հոկտեմբերի 26-ի ընտրություններին ընդառաջ ընտրողների ընդհանուր թիվը 3 մլն 508 հազար 294 է։
Էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ ընտրություններին կմասնակցի 3 մլն 113 հազար 747 ընտրող։
Այս տարի առաջին անգամ ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունի 135 հազար 922 երիտասարդ։
Շրջիկ քվեատուփով քվեարկելու համար դիմել է 64 հազար 238 ընտրող։
Արտերկրում ստեղծված ընտրատեղամասերի հատուկ ցուցակներում ընտրողների թիվը 95 հազար 910 է։
Ընդհանուր առմամբ ընտրողներին կսպասարկի 3 հազար 111 ընտրատեղամաս։ Արտերկրում ստեղծվել է 67 ընտրատեղամաս 42 երկրի 53 քաղաքներում։