Վրաստանում ցրտաշունչ մարտ ամսին հաջորդում է տաք ու արևոտ ապրիլը։ Մինչև ապրիլի 3-ը երկրում կնկատվի ջերմաստիճանի բարձրացում և կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Ուժեղ քամին ապրիլի առաջին օրերին կհանդարտվի։ Այս մասին հայտնում է Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Երկրի արևմտյան հատվածում առաջիկա 3 օրերին, ցերեկվա ժամերին սպասվում է +28 — +31 աստիճան տաքություն։ Իսկ արևելյան հատվածում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի +23 — +27 աստիճան։ Բարձրլեռնային շրջաններում ևս եղանակը կբարելավվի, ջերմաստիճանը կբարձրանա մինչև +21 աստիճան։
Մայրաքաղաքում ևս տեղումներ չեն սպասվում, ապրիլի 1-3-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի +23 — +28, իսկ գիշերայի ժամերին՝ +6 — +12 աստիճան։