
Առաջիկա օրերին Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և քամոտ եղանակ, հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում սպասվում է ամպամած և անձրևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +6, +8 աստիճան տաքություն։ Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում է անձրև և ձյուն։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջանների առանձին վայրերում սպասվում է ձյուն։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +4, +6 աստիճան։ Բրաձր լեռնային շրջաններում սպասվում է ձյուն և բուք, հնարավոր է մառախուղ։
Մայրաքաղաք Թբիլիսիում փետրվարի 4-ին կդիտվի չոր եղանակ, կեսօրից հյուսիս-արևմտյան քամու ուժգնացում: Փետրվարի 5-6-ին սպասվում է թույլ անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +8, +10 աստիճան։