
Վրաստանում այսօրվանից՝ օգոստոսի 11-ից եղանակը կվատթարանա: Երկրի արևմտյան հատվածի մեծ մասում և արևելյան հատվածի լեռնային տարածքներում մինչև օգոստոսի 14-ը սպասվում է հիմնականում անձրևոտ եղանակ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Շրջակա միջավարի ազգային գործակալությունը:
Ծովում ակնկալվում է 2-3 բալանոց փոթորիկ, որոշ հատվածներում կլինի ուժգին քամի, անձրև՝ տարբեր ուժգնությամբ, կախված տարածքից:
Հաստատության տեղեկատվությամբ՝ սպասվող անձրևը կարող է դառնալ Վրաստանի գետերի մակարդակի բարձրացման պատճառ: