
Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ հոկտեմբերի 17-18-ին Վրաստանում սպասվում է անձրև, բարձրադիր վայրերում` տեղ-տեղ ձյուն։
Հաղորդագրության համաձայն, սպասվում է քամու ուժգնացում արևմտյան ուղղությամբ, հնարավոր են կայծակ, կարկուտ, ծովում 3-4 բալ ուժգնությամբ ամպրոպ։
Սպասվող տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վրա հեղեղումների, լեռնոտ և լեռնային շրջաններում սողանքների առաջացման կամ ակտիվացման: Ըստ գործակալության՝ վտանգի աստիճանը միջին է: