
Վաղվանից Վրաստանում եղանակը կտրուկ կվատանա:
Սեպտեմբերի 19-ին Սևծովյան ափերին ուժեղ քամի է կանխատեսվում: Երկրի արևմտյան հատվածներում անձրև է սպասվում, տեղ-տեղ` կայծակ, ամպրոպ, ծովում` 2-3 բալանոց փոթորիկ:
Սպասվող առատ տեղումները կարող են գետերում ջրի մակարդակի բարձրացման պատճառ դառնալ, լեռնային գոտիներում սողանքային պրոցեսների ակտիվացում է հնարավոր: Տեղեկությունը տարածում է շրջակա միջավայի պաշտպանության գործակալությունը: